ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Էլեկտրոնային չվացուցակները՝ գործարկման ընթացքի մեջ

Էլեկտրոնային չվացուցակները՝ գործարկման ընթացքի մեջ
15.12.2014 | 19:34

Երևանի կանգառներում, ըստ լուրերի, կտեղադրվի 100 էլեկտրոնային չվացուցակ: Դրանք հիմնականում ուղղորդում են մայրաքաղաքի կենտրոնով անցուդարձ անողներին, վարչական շրջաններին նույնպես բաժին հասնում են, իհարկե, ոչ նույն խտությամբ:

Փորձեցի պարզել՝ տեղադրված չվացուցակների ո՞ր մասն է, ինչպես հարկն է, աշխատում: Գաղտնիք չէ, որ ժամանակ առ ժամանակ դրանք վերածվում են մայրաքաղաքը զարդարող աքսեսուարների: Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանն ի պատասխան մեր հարցմանը՝ ասաց, որ Երևանի կենտրոնում և վարչական շրջաններում տեղադրված է 50 էլեկտրոնային չվացուցակ, որոնցից 20-ը գործարկվում են, իսկ մյուս 30-ի գործարկման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ